Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետարանը սկսել է տարհանել շրջիկ առեւտրի չգրանցված կետերը։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը

Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել:

Ամենակարեւորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձեւով շրջիկ առեւտուրը կանոնակարգելու համար: Տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:

Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու համար», – Ֆեյսբուքում գրել է քաղաքապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Նոա»-ն հաղթանակով սկսեց մրցաշարը

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն. Արարատ Միրզոյան

Հունիսի 27֊ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հունական «Կաթիմերինի» պարբերականին, որը ներկայացված…
Դիտել

Ավստրալիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվածների թիվն աճում է

Ավստրալիայի հարավ-արևելյան Նոր Հարավային Ուելսում տեղատարափ անձրևից առաջացած ուժեղ ջրհեղեղների պատճառով իրենց տները լքել է մոտ 18 հազար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share