Սկսվել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը. ՏԱՍՍ

ՀԱՊԿ զորախմբի ռուս խաղաղապահների առաջին ստորաբաժանումներն այսօր լքել են Ղազախստանը և ՌԴ օդատիեզերական ուժերի օդանավերով մեկնել են Ռուսաստան։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանի պաշպանության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահ զորամիավորումները մշտական ​​տեղակայման վայրեր կհասցվեն ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային օդանավերով։ Ղրղզստանի խաղաղապահների ստորաբաժանումնները մշտական ​​տեղակայման վայր կհասնեն ցամաքային ճանապարհով:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ այս կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել էին Ղազախստան՝ իրավիճակը կարգավորելու համար։ Խմբավորման կազմում ընդգրկված էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է ՀՀ հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

Արտաշիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել…
Դիտել

Հովտային գոտում գիշերային ժամերին սպասվում է բացասական ջերմաստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում մարտի 25-ի ցերեկը,  26-27-ին  շրջանների զգալի մասում ժամանակ առ…
Դիտել

ՃՇՀԱՀ-Ն համախմբում է ոլորտի գլխավոր դերակատարներին

Նոյեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ  ոլորտային հինգ գլխավոր գործընկեների միջև գործակցության հուշագրի ստորագրման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share