Սյունիքը չպետք է դատարկվի․ մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Սյունիք այցելած՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ։

Թիմի կազմում էին ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը, Գլոբալ հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը, նաև Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ժիհան Թաուլիան ու ՀՀ-ում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներ, տեխնիկական թիմի անդամներ։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին այս ծանր օրերին Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ եթե այս թիմի անդամների հետ նախկին հանդիպումներում քննարկվում ու պայմանավորվում էին զարգացման ծրագրերի մասին, ապա այժմ մարզում առաջնահերթությունները փոխվել են։

Մարզպետը միջազգային գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա վերջին հարձակման հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ փաստելով, որ դա բոլոր իրավունքների կոպտագույն խախտում է։

«Ու սա անպատիժ չպետք է թողնել, ուստի մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը նաև ձեր միջոցով կտեղեկանա ու կարձագանքի այս ամենին, որովհետև տեսնում ենք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ»,- ասել է Ղուկասյանը։

Մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի տարբեր կառույցների հայաստանյան ղեկավարների հետ քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր, խոսվել է կրթական գործընթացի կազմակերպման, ներքին տեղահանվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության ու այլ խնդիրների մասին։

«Մեկ բան հստակ է՝ Սյունիքը չպետք է դատարկվի, ու սյունեցիներին աջակցելու ենք Սյունիքում»,- նշել է մարզի ղեկավարը։

Նա նաև հավելել է, որ մարզում, որտեղ որ կա հնարավորություն, պետք է իրականացվեն ներկա գործընկերների հետ նախատեսած այն ծրագրերը, որոնց վերաբերյալ նախորդ հանդիպումներում պայմանավորվածություններ կան։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հանդիպման ավարտին նշել է, որ բացի աջակցության ծրագրերից ու մարզում կոնկրետ գործունեությունից, պատրաստ են հավաքած տեղեկատվությունը, լսած առաջարկներն ու տեղում ստացած ուղերձները փոխանցել իրենց գլխամասային գրասենյակ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հաջորդը

Դժվար է հասկանալ հասարակության հիստերիկ արձագանքը մոբիլիզացիային. Պեսկով

Առնչվող նյութեր
Դիտել

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի հանդիպում կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր կայացած…
Դիտել

Իտալացի գիտնականը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում «Նուկլեոպեպտիդների աշխարհի նոր պատկերացում. նուկլեոամինաթթուների և նուկլեոպեպտիդների սինթեզ, հատկություններ և կիրառություն» թեմայով դասախոսություն է ներկայացրել…

Հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում․ՊՆ-ն քարտեզ է հրապարակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share