Սյունիքում զորքերը հետ քաշելու որոշումը հիմնավոր է եղել․ Արմեն Գրիգորյան

Սյունիքում զորքերը հետ քաշելու որոշումը հիմնավոր է եղել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիրգորյանը։

«Ինչո՞ւ է կայացվել այդ որոշումը, կայացվել է պատերազմից խուսափելու համար։ Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»,-ասել է Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանն նշել է նաեւ, որ այդ հարցով Անվտանգության խորհրդի առանձին նիստ չի գումարվել, բայց որոշումը քննարկումների արդյունքում է կայացվել։

«Անվտանգության անդամները մասնակցել են այդպիսի քննարկումներին, և ընդհանուր երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացվել է։ Ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել, ռազմական գաղտնիք է, բայց հիմնավոր է այդ որոշումը։ Բոլոր գործոնները հաշվի առնելով է այդ որշումը կայացվել, այդ որոշման կայացմանը մասնակցել է և Պաշտպանության նախարարությունը, և Գլխավոր շտամբը, եզրահանգումը հիմնված է եղել բազմակողմանի քննարկման վրա»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր պատասխանատվությամբ է որոշվել նախորդ տարվա դեկտեմբերին, որ հայկական զորքերը Սյունիքում պետք է հետ քաշվեն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար. Արմեն Գրիգորյան

Հաջորդը

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երկու երկիր զրկվել է ձայնի իրավունքից

ՄԱԿ-ին չվճարած պարտքերի պատճառով Իրանը և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը զրկվել են Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից: Այս մասին հայտնի…
Դիտել

Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը. 10 քաղաքացի է հոսպիտալացվել . ԱԻՆ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել…
Դիտել

Ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի. Նիկոլ Փաշինյան

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է անել ավազակապետական հեղափոխություն, այսօր հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում…
Դիտել

Թող երկարամյա բարեկամությունը շարունակի աճել. ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳ նախարարները շնորհավորական ուղերձներ են հղել

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, երկու երկրների բարեկամությունը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share