Սյունիքում 53 նոր մոդուլային կրթահամալիր կկառուցվի

Սյունիքում 53 նոր մոդուլային կրթահամալիր կկառուցվի։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք քաղաքական խնդիր ունենք Հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի։ Ունենք մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու կամ հիմնանորոգելու խնդիր։  Հարց է առաջանում, թե ինչ պետք է անենք այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ  ծանրաբեռնվածություն չկա։ Այդ գաղափարը քննարկելիս՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք է կառուցենք կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար։ Ընդ որում, այդ կրթահամալիրները իրենց մեջ, ըստ անհրաժեշտության, կներառեն և դպրոցական, և մանկապարտեզային բաղադրիչ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ որոշում են կայացրել ծրագիրը մեկնարկել Սյունիքի մարզից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վերջին երկու տարվա ընթացում Արցախում վերականգնողական մեծ աշխատանքներ են արվել. Արտակ Բեգլարյան

Հաջորդը

Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցում զգուշավոր օպտիմիզմի տեղ կա․ ԱԳ փոխնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Շամբ-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում Տ-8-49 /Տ-8-48/-Լծեն (Շամբ-Տաթև) ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։  Վերակառուցվող ճանապարհի…
Դիտել

Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ զորախումբ են ստեղծում

Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ տարածաշրջանային զորախումբ կստեղծեն։  «Միութենական պետության արևմտյան սահմաններում իրավիճակի սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի…
Դիտել

Հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն

Վարանդայի (Ֆիզոլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է…
Դիտել

ՊՇՌ թեստավորման ժամկետը 14 օրվա փոխարեն սահմանվելու է 7 օր

Այսօրվանից շրջանառության մեջ է դրվելու առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծը, ըստ որի՝ աշխատող անձանց համար ՊՇՌ թեստավորման ժամկետը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share