Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում

Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում:

Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է: Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ, նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը:

Պաշտպանության նախարարն այցելել է նաև հիմնանորոգվող զորամասի շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի գազատարը դեռ չի վիրանորոգվել

Հաջորդը

Գիտական հանրույթի ներկայացուցիչները դիմում են միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը զսպելու նպատակով

Առնչվող նյութեր
Դիտել

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջի վերաբերյալ լսումներ կանցկացնի

ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հունվարի 30-ին Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի հիման վրա հանրային լսումներ…
Դիտել

Արցախի նախագահն ընդունել է պահեստազորի սպաների միության անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միության անդամներին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի…
Դիտել

Կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա առաջարկներ են տարածվում․ Կենտրոնական բանկ

Կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին։ «Տեղեկացնում ենք, որ վերջին…
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն այցելել է Վարդենիս և Սոթք

Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, եղավ Վարդենիս ու Սոթք։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share