Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Սեպտեմբերի 23-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՀՀ փոխվարչապետն ու ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձել են անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հարցերին:

Անդրադարձ է կատարվել նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև արժևորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:

Կողմերը քննարկել են նաև արդյունավետ գործակցությունն էներգետիկայի բնագավառում: Սուրեն Պապիկյանը նշել է, որ այդ ոլորտը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և ՀՀ կառավարության ծրագրի իրականացման համար կենսական է դրա բազմակողմանի զարգացումը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես ԱԷԿ-ի նորոգման և արդիակացանացման ներկայիս աշխատանքներին, այնպես էլ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանն ու հեռանկարներին: Որպես հայ-ռուսական համատեղ գործակցության վերջին թարմ օրինակ՝ հիշատակվել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության փաստը:

Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն առանձնացրել է Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը՝ թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցներիդեմ պայքարի և իրավապահ գործակցության ծրագրի տնօրենի հետ

Հաջորդը

«Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է մոտ 423 հա տարածք

Առնչվող նյութեր
Դիտել

Ջրականում շարունակվում են որոնումները

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի…
Դիտել

Քննարկվում է Սյունիքում ռուսական բազայի հենակետ ստեղծելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկումներ կան Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ: Ըստ…
Դիտել

Չինաստանի հարավ-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով վեց մարդ է զոհվել

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում ջրհեղեղի հետևանքով 6 մարդ է զոհվել, 12-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share