Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Արցախում ստեղծված իրադրությունը

Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝  դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն. ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

«Թավշյա կոլցո» օպերացիա Արցախում

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու. Հրաչյա Սարգսյան

«Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու». աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով արձանագրվող դեպքերին ու…
Դիտել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ Հայկական կողմը…
Դիտել

Լեհահայերի գանձարան մշտական ցուցահանդեսի բացումը Վարշավայում

Դեկտեմբերի 2-ին Fundacja Kultury i Dziedzictwa Ormian Polskich Լեհաստանի հայերի մշակույթի եւ ժառանգության հիմնադրամում տեղի է ունեցել «Լեհահայերի գանձարան» ցուցահանդեսի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share