Սպանվել է Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն

«Հայկական ժամանակ»-ը մանրամասներ է հայտնել այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած սպանության վերաբերյալ։

Երեւանում այսօր տեղի ունեցած կրակոցների հետեւանքով սպանվել է Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, հանցագործի թիրախը, սակայն, եղել է Ռաֆայել Մարդոյանը, որը հանգրվանած է եղել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցում:

ՀԺ-ի տեղեկություններով, դեպքից հետո ոստիկանները քրեական հեղինակություն Ռաֆայել Մարդոյանին տարել են ոստիկանություն:

Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի եւ մեկ այլ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։ Երկու մեքենաներն էլ, մեր տեղեկություններով, զրահապատ են:

Ռաֆայել Մարդոյանը հաճախ է հայտնվում հանցագործների թիրախում, եւ սա նրա նկատմամբ առաջին մահափորձը չէ: Եվս մեկ մահափորձ էլ տեղի էր ունեցել 2018 թվականին ԱՄՆ-ում. հանցագործը բազմաթիվ կրակոցներ էր արձակել Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս ծանր վիճակում տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը, բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: Մեկ այլ մահափորձ էլ տեղի էր ունեցել Մոսկվայում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն․ԱՆ

Հաջորդը

ՀՀ զինված ուժերը, ո՛չ հունիսի 1-ին և ո՛չ էլ դրան նախորդող օրերին, Ադրբեջանի սահմանը չեն հատել. ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս. ՊՆ

ՀՀ Պաշտօանության մամուլի խոսնակը տեղեկքցնում է, որ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ…
Դիտել

Սուրեն Սահակյանը հեռանում է «Քաղաքացու որոշում» կուսակցությունից

Սուրեն Սահակյանը դադարեցնում է անդամկացությունը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: «Վստահ եմ՝ կուսակցությունը ո՛չ կնիքն է, ո՛չ էլ պետական…
Դիտել

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:  Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-եգիտպտական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share