Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 15-20-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կետրոնից:

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Երևանում՝ հուլիսի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 10-12 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`հուլիսի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դանակահարություն և վիճաբանություն անչափահասի մասնակցությամբ. ոստիկանություն

Հաջորդը

ՇՄ նախարարի տեղակալը Սյունիքի մարզում մի շարք արգելավայրեր է այցելել

Առնչվող նյութեր
Դիտել

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կայուն նվազում է արձանագրվում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ վերջին շաբաթների միտումը հուշում է, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կայուն…
Դիտել

Արդարադատության նախարարը «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է ոլորտային օրենսդրության բարելավման հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share