Ստամբուլում ուկրաինական հացահատիկի հարցով փակ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Ստամբուլում Թուրքիայի մասնակցությամբ տեղի են ունենում ուկրաինական հացահատիկի հարցով փակ բանակցություններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberturk.com-ը:

Բանակցություններին մասնակցում են Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի զիվորական պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Նշվում է, որ փակ հանդիպման արդյունքների մասին տեղեկատվությունը կհայտնի Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի մշակման աշխատանքներն իրականացվում են ռուս զինվորականների կողմից։

 Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նշել էր, որ ռուսական և ուկրաինական կողմերի միջև հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածություն գործնականում ձեռք է բերվել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է, սպասվում են կարևոր հանդիպումներ

Հաջորդը

Հայտարարություն բնապահպան-ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի դեմ կատարվող հանցագործությունների վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ՀՀ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող…
Դիտել

Ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը․ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար,…
Դիտել

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԵԱՀԿ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share