Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական գործակցության ծրագիրը

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Անդրիուս Պուրվանեցկասի գլխավորած պատվիրակությունները:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև  Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը և լարվածության թուլացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հանդիպման մասնակիցներն ամփոփել են երկկողմ համագործակցության շրջանակում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկել համագործակցության զարգացման հնարավորությունները: Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 71 միջոցառում Հայաստանում և Լիտվայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը, ռազմական բժշկությանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միզոյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպմանը

Հաջորդը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Ընդդիմության նախագիծը չընդունվեց

ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային…
Դիտել

ՀՀ ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում

Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գյուղի բնակիչների, իրավունքները, երեխաների շահերը։ Այս մասին ֆեյսբուքում գրել…
Դիտել

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում «Վարդենիս» ԲԿ-ից ոստիկանության Վարդենիսի բաժին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share