Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան ապօրինի 14 ցանց

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո՝ այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի հետ համատեղ շարունակում են հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։

Այսօր լճից դուրս է բերվել մանրաձկան ապօրինի 14 ցանց:
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:

Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։

Նախարրաությունը հիշեցնում է, որ մինչև կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այրվել է ավտոբուս․ տուժածներ չկան

Հաջորդը

Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին․ Արշակ Կարապետյանը Ստանիսլավ Զասին

Առնչվող նյութեր
Դիտել

Անցած շաբաթ զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և…
Դիտել

Մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի. Լևոն Զուրաբյան

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը. «Հայակական ժամանակ» թերթը հրապարակել է ոմն Հավաստի Աղբյուրի (հեղինակը հենց…
Դիտել

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խաղից դուրս են գալիս. Նորայր Նորիկյան

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խաղից դուրս են գալիս, առհասարակ՝ դուրս են մղվում քաղաքականությունից, մեկ տարի անց Հայաստանում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share