Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց

Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց

Հունվարի 19-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց։

Հիշեցնենք, որ ՝

համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝

Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:

Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:

Տեղեկացնենք նաև, որ վերահսկողության միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամը նոր փաստեր է վերլուծել

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում. Հայկ Մարության

Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում, ավագանու նիստի ընթացքում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:«Եթե…
Դիտել

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն ակնկալում է հայ-ադրբեջանական սահմանի՝ հնարավորինս շուտ սահմանազատում

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության բանակցություններին և դրանում ԱՄՆ ներգրավվածությանն ու դերին։…
Դիտել

Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10…
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share