Սևանի ծիածանափայլ իշխանը Սարսանգի ջրամբարում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը հայտնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Նախարարը տեղեկացրել է, որ Արցախ այցի ժամանակ հատուկ ուշադրության են արժանացել հետպատերազմյան շրջանում Արցախի բնակիչների կենսական նշանակության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը։

Արցախի Հանրապետություն այցի օրակարգի կարևորագույն կետերից է եղել Սարսանգի ջրամբար Սևանի Ծիածանափայլ Իշխանի բացթողումը։

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով Ծիածանափայլ Իշխանը բավականին բարձր դիմադրողականություն ունեցող ձկնատեսակ է, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սարսանգի ջրամբարում և՛ միկրոպլանկտոնի առկայության և՛ ջրի ջերմաստիճանի տեսանկյունից այս պահին լավագույն շրջափուլն է մանրաձուկը բաց թողնելու։ Այս ամենն արվում է երկրում կենսագործունեության լիարժեք վերականգնման նպատակով և ի բարօրություն Արցախի ժողովրդի։

«1-2 տարի անց արդեն կունենանք ձկնատեսակի բավականին ներկայանալի պոպուլյացիա, որը կարող է կերակրել Արցախի մեր հայրենակիցներին»,- նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հաջորդը

Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները

Առնչվող նյութեր
Դիտել

Կոնգրեսական Փալոնեն կոչ է արել ԱՄՆ-ին կանգնեցնել Ալիևի վտանգավոր գործողություններն ընդդեմ Արցախի

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կոչ է անում Միացյալ Նահանգներին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի…
Դիտել

Իսրայելը վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի վրա․ ԻՊԲ

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ վերականգնել են վերահսկողությունը երկրի հարավում գտնվող բոլոր բնակավայրերի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share