Վահան Քերոբյանն արտահանմամբ զբաղվողներին ներկայացրել է պետական աջակցության գործիքակազմը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող արտահանմամբ զբաղվող ընկերությունների, ասոցիացիաների, միությունների 100-ից ավելի ներկայացուցիչների հետ:

Այդ մասին ասված է նախարարի «Ֆեյսբուք»-ի էջում։

«Քննարկել ենք արտահանման հետ կապված առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը և պատասխանել գործարարների հարցերին:

Կարևորել եմ արտադրական պրոցեսների վերանայման, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման, գործելակերպի փոփոխության և թվայնացման գործընթացները, որոնք հնարավորություն կտան ունենալ բարձր արտադրողականությամբ, մրցունակ ընկերություններ»,- նշված է գրառման մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կիպրոսը և Ֆրանսիան համատեղ զորավարժություններ են անցկացրել

Հաջորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առնչվող նյութեր
Դիտել

Անհասցե կոչերը կարող է ընկալվել որպես մեր միջազգային գործընկերների կողմից անտարբերություն․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը «Պարո՛ն Բարձր հանձնակատար,Պարո՛ն Պետքարտուղար,Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ,…
Դիտել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 24-ին կատարվել է 206 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Այս մասին…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է որակել Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է որակել Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի որոշումը։ Նրա խոսքով՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share