Վանաձորում բացվել է Ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք

Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի գործակցությամբ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանասիայի կառավարությանը, ի դեմս նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի բարեկամներին` պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում Հայաստանին տրամադրված հումանիտար աջակցության համար, որը հետագայում վերածվել է երկարատև ծրագրերի.

Ծրագրի շրջանակներում Վանաձորի բժշկական կենտրոնը կստանա 12 միավոր վերականգնողական սարքավորում, որի մի մասն արդեն տեղադրվել է։ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը նշել է, որ երկար տարիներ այդ ոլորտը մարզերում մի փոքր անտեսված է եղել, իսկ այսօր ֆրանսիացի և ֆրանսահայ գործընկերների, ինչպես նաև առողջապահության նախարարության աջակցության շնորհիվ վերականգնողական ծառայությունները հասանելի կդառնան ինչպես արցախյան պատերազմից տուժած, այնպես էլ` վերականգնողական բուժման կարիք ունեցող մյուս քաղաքացիների համար:

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրն իր խոսքում նշել է, որ անկախ նրանից, որ Հայաստանից հեռու են, հիմնադրամը Հայաստանի կողքին է և մտահոգ առկա խնդիրների լուծմամբ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն նշել է․ «Մենք աշխատում ենք ուս-ուսի, որպեսզի հրատապ օգնությունը վերածենք երկարատև և կառուցողական աջակցության, որպեսզի ամրապնդենք ՀՀ առողջապահական համակարգը»:

Ծրագրի շրջանակներում հայ մասնագետները հնարավորություն կստանան վերապատրաստվելու ֆրանսիացի փորձառու բժիշկների դասընթացների շրջանակներում։

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Առուշ Առուշանյան» դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով

Հաջորդը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Առնչվող նյութեր
Դիտել

Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի…
Դիտել

Նախ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ հնարավոր աշխատանքներ սկսելու մասին…
Դիտել

Արցախում կրկին գազ չկա

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ»…
Դիտել

Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share