Վարանդայի շրջանում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակվում են:

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնողական աշխատանքների արդյունքում՝ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ռազմական գործողությունների մասնակիցների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1596 աճյուն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական զինծառայողները անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի

Հաջորդը

Նուբարաշենի հրդեհը մեկուսացվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. կա վիրավոր

Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share