Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը կալանավորվել է

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին մասով և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված ՊՈԱԿ-ի տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել էին, հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և 188-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, ՊՈԱԿ-ի հոգեբույժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, իսկ մյուս 3 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։

Դատարան միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Տնօրենի մասով միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ և նա կալանավորվել է, իսկ հոգեբույժի մասով՝ միջնորդությունը բավարարվել է մասամբ՝ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Մյուս երեք աշխատակիցների նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վերջիններս արգելանքից ազատ են աձակվել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ-ն այսօր սկսում է քաղաքացիական առաքելությունը ՀՀ-ում. 100 դիտորդներից 50-ը կլինեն անզեն

Հաջորդը

«Ռուսաստանը ռևանշի հնարավորություն չի ունենա». Զելենսկի

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում բոլորի նյարդերը շատ լարված են, իրավիճակը շատ բարդ է. Ռուբեն Վարդանյան

Հիմա Արցախում բոլորի նյարդերը շատ լարված են, իրավիճակը շատ բարդ է, և այս պայմաններում մարդկայնորեն հասկանալի են սուր…
Դիտել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճում է

Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 45 089-ի․ հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ստամբուլի հիվանդանոցներից դուրս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share