Վարդենյաց լեռնանցքում կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։

Հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Հաջորդը

Տեղի է ունեցել ՊԲ ռազմական խորհրդի նիստ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի դպրոցներում կդասավանդվի «Ընդհանուր թյուրքական պատմություն» նոր առարկան

Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլլաևը, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է դպրոցներում թյուրքական պատմության և թյուրքական աշխարհագրության առարկաների դասավանդումը։ Այս…
Դիտել

ՊԵԿ-ը հիշեցնում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հատուկ հարկման համակարգերում 2023 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու…
Դիտել

Դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարող անձը ձերբակալվել է

Պարզվել է, որ Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարել է նույն անձը. վերջինս ձերբակալվել է։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share