Վարժական հավաքների ներգրավված աշխատողների աշխատավարձը կպահպանվի ամբողջությամբ

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել աշխատանքային օրենսգրքում՝ հստակեցնելու վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները։

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի՝ գործող օրենսդրությամբ սահմանված է, որ վարժական հավաքի կանչվելու դեպքում պահպանվում է քաղաքացու աշխատատեղն ու պաշտոնը. նախագծով առաջարկվում է աշխատողին՝ մինչև 30 օր վարժական հավաքների ներգրավվելիս վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին, որպես զինծառայող, հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։

Ըստ նրա՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, վարժական հավաքների ներգրավվելիս ՊՆ-ից ստանում է 80 հազար դրամ, իսկ գործատուն պարտավորվում է մնացած հատվածը՝ 120 հազար դրամը վճարել։ 

«Այսպիսով, առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ»,- նշել է նախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկանալ բանակցային գործընթացից. Արթուր Հովհաննիսյան

Հաջորդը

Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով երկրի շահերը․ Օհանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադառնալով այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N…
Դիտել

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է.ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share