Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուրախ եմ արձանագրել, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և փոխշահավետության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, որոնք վերընթաց զարգացում են ապրում: Պատրաստակամ ենք այսուհետ ևս ուղղել մեր ջանքերը Ճապոնիայի հետ ակտիվ համագործակցությունը խորացնելուն:

Հայաստանը երախտապարտ է Ճապոնիային անցած 30 տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար, որը մեծապես նպաստել է Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանը: Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները, տնտեսական և մշակութային կապերը, ամրապնդվող իրավապայմանագրային բազան և մի շարք այլ ոլորտներում առկա փոխգործակցությունը թույլ կտան նոր բովանդակություն և որակ հաղորդել վերելք ապրող մեր երկկողմ հարաբերություններին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցի Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Հաջորդը

Մեկնարկել է Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովը

Առնչվող նյութեր
Դիտել

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի հետ

2021թ. հունիսի 30-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share