Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկօրյա այցով Արագածոտնի մարզում է

Օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Արագածոտնի մարզ։ Աշտարակում  Աննա Հակոբյանին դիմավորել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տիկնոջ հետ և Աշտարակի համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը՝ նրան ուղեկցելով Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Մարինե Թումանյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը։ 

Թանգարանը հիմնադրվել է 1948 թվականին գրողի՝ Աշտարակ քաղաքում գտնվող հայրական տան հիման վրա: Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաեւ ցուցադրությունը: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գործունեությանը:

Աննա Հակոբյանին ներկայացվել են Պռոշյանի կյանքի և   գործունեության կարևոր դրվագներ՝ շեշտելով, որ կանանց կրթությունը եղել է արձակագրի ուշադրության կենտրոնում, նա Թիֆլիսում հիմնադրել է Գայանյան օրիորդաց դպրոցը։

Վարչապետի տիկնոջ երկրորդ կանգառը Արագածոտնի մարզում  Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցում էր։  Եկեղեցում նրան դիմավորել է հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, ով ներկայացրել է եկեղեցու պատմությունը։

Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Գրիգոր և Մանաս քահանաների կողմից, եղել է կուսանաց վանք, որտեղ ամփոփված են նաև կույսերի և հոգևորականների աճյունները։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և նրան տիկինը  Աննա Հակոբյանին նվիրել են Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու յուղաներկ նկար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լաչինում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել ականի վրա

Հաջորդը

Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեղծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային…
Դիտել

Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները

Ռուս խաղաղապահներն Արցախում սկսել են ապահովել գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը՝ նախապատրաստվելով նոր գյուղատնտեսական շրջանին: Գյուղատնտեսները սկսել են աշխատել Արցախի…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`հունիսի 3-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև…
Դիտել

Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share