Վարչապետի և ԻԻՀ նախագահի տիկնայք կարևորել են «Ազդեցիկ կանանց միջազգային համագումարի» դերը խաղաղության հաստատման գործում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում է, մասնակցում է Թեհրանում անցկացվող «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հունվարի 18-ին Աննա Հակոբյանը ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի ուղեկցությամբ հանդիպել է ԻԻՀ նախագահի տիկնոջ՝ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և ԻԻՀ նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիի հետ։

«Աննա Հակոբյանը կարևորել է թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար կանանց մեկ հարկի տակ հավաքելու և խնդրահարույց հարցեր քննարկելու Իրանի առաջին տիկնոջ նախաձեռնությունը։

Այս համագումարը հայկական կողմի համար կրկնակի կարևոր է՝ բարեկամ երկրի հետ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու և երկկողմ շփումները նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից՝ ընդգծել է վարչապետի տիկինը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրանի առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան բարձր է գնահատել Աննա Հակոբյանի ներկայությունը և նշել, որ այս համագումարի նպատակը կանանց դերը խաղաղության հաստատման գործում բարձրացնելն է։ Իրանի առաջին տիկինը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կարդարացնի բոլոր սպասելիքները, քանի որ կանայք սիրո, համերաշխության և խաղաղության խորհրդանիշ են։

Նշվում է, որ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է տարիներ առաջ իր կողմից ստեղծված «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, պատմել դրա ձախողման մասին, որի գլխավոր պատճառներից էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը։

Աննա Հակոբյանը ընդգծել է, որ շատ երկրներ են կիսում խաղաղություն, սեր և համերաշխություն տարածելու և հաստատելու գաղափարը, բայց քիչ են գործուն քայլերը։ Նա նշել է, որ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» ապացուցում է, որ խոսքը կարող է գործ դառնալ և հույս է հայտնել, որ համագումարը կունենա հստակ արդյունքներ և օրինակ կլինի աշխարհի համար։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր աջակցությունն է հայտնել և վստահեցրել, որ կանի առավելագույնը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում ներդրում ունենալու համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

Հաջորդը

Զինդատախազը մանրամասներ է ներկայացրել զորամասի ողբերգական հրդեհի վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն

Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին…
Դիտել

Քանաքեռում 4 անձի սպանության գործով կա ևս մեկ ձերբակալված, ընդհանուր 5 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share