Վե՛ր կաց ու արի, այստեղ քեզ սպասում են.Արցախի ՄԻՊ

Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի կոչը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայեր, սիրելի՛ մարդիկ,

Յոթ ամիս է անցել այն օրից, երբ մեր 30-ամյա իրականությունն ամբողջությամբ փոխել է իր կերպարանքը․ ամեն տարվա այս ժամանակաշրջանը Հայաստանի Հանրապետությունում, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների և օտարերկրացիների համար Արցախը բացահայտելու, բնության անապակ մաքրությունը վայելելու, բազմադարյա հայկական ու քրիստոնեական մշակույթին հաղորդակից լինելու ժամանակներ էին։ Պատերազմի մշտական վտանգի տակ ապրող երկիրը միևնույն ժամանակ հոգու հանգստություն էր հաղորդում յուրաքանչյուրին՝ առհավետ կապելով այս հողի հետ։

Շատ բան է փոխվել․․․Այսօր Արցախում շատ են դժվարությունները, պատերազմի հետևանքներն Արցախին ինչ-որ առումով զրկել են իր նախկին հմայքից, բայց ոչ երբեք իր իմաստից ու խորը բովանդակությունից։

Մենք անցել ենք պատերազմի դաժանությունների միջով, 44 օրվա ընթացքում տեսել ու զգացել ենք մարդկային ու անմարդկային բոլոր տառապանքները և, ցավոք, այսօր էլ շարունակում ենք զգալ․․․

Բայց մենք այստեղ ենք՝ նույն տեղում, նորից կանգնելու հույսով․․․ Բոլորիդ հետ միասին․․․

Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան, ձեր ներկայությամբ դուք գոտեպնդելու և ոգևորելու եք Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական պահի։

Գիտեմ, որ Արցախ այցելելու հետ կապված անվտանգային առումով մտահոգություններ ունեք, մտահոգություններ ունեք ճանապարհի հետ կապված, որի մի հատվածում ստիպված եք, ցասումը զսպելով, տեսնել գերեվարված Շուշին, դժվարություններ կան Սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի մուտքի արտոնագիր տրամադրելու ժամկետների հետ կապված, բայց պետք է հաղթահարել այս ամենը՝ հանուն գերակա նպատակի, հանուն Արցախը չկորցնելու։

Վե՛ր կաց ու արի, այստեղ քեզ սպասում են ․․․»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊՆ հաղորդագրությունը

Հաջորդը

Եվրո-2020. Իսպանիան հաջորդ փուլում է

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլային տարբերակով

Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելուց հետո սկսված բանակցությունները՝ ուղղված սահմանափակման վերացմանը, ապրիլի 17-ին շարունակվել են Մոսկվայում: ՌԴ Ռոսսելխոզնադզորի…
Դիտել

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին դիվանագիտական նոտա է հղել

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին դիվանագիտական նոտա է հղել: Բաքուն կոչ է արել ռուսական կողմին ադրբեջանցի «բնապահպաններին» անխոչընդոտ հասանելիություն…
Դիտել

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share