Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» վերակառուցվում է նաև Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը։ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 մլն ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցի շենքը կառուցվել է 1959թ., երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004թ., որով խնդիրները, սակայն, չեն լուծվել։ Մեծ խնդիրներ էին առաջանում հատկապես ձմռանը, երբ ջեռուցման առկայությամբ անգամ հնարավոր չէր լինում տաքացնել դասասենյակները: Դպրոցը չուներ միջոցառումների սրահ, լաբորատորիաներ, իսկ մարզադահլիճը վերջին տարիներին հնարավոր չէր շահագործել։

Նոր կառուցվող դպրոցը վերջնականապես կլուծի այս խնդիրները, շենքում կլինեն լաբորատորիաներ, հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։ Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։ Շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի ավարտը նախատեսվում է 2022թ.։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առողջապահության նախարարի հրամանը հակասահմանադրական և հակաօրինական են. ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Ժիրայր Շաղոյանը տեղափոխվում է Սոֆիայի ԲԿՄԱ ակումբ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը տեղափոխվում է բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիա» ակումբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլիստն այնտեղ հանդես կգա մեկ մրցաշրջան`…
Դիտել

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Գանձասար

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի «Ֆեյսբուքի»  էջում նշված է, որ այսօր առավոտյան հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս…
Դիտել

Բացահայտվել պետական դավաճանության հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ընդգրկուն և համադրված միջոցառումների արդյունքում պարզվել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share