Վերապատրաստման դասընթաց՝ Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի իրականացման շրջանակում

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է վերապատրաստման դասընթաց` ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում։

Վերապատրաստման դասընթացին մասնակցել են ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։

Դասընթացի նպատակն էր Համատեղ վերահսկման ստորաբաժանման ձևավորմանն ու դրա կարողությունների զարգացմանն ուղղված հարցերի քննարկումը:

Հունիսի 16-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով Հայաստանը միացել է Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել ծրագրում ներգրավված իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված Համատեղ վերահսկման ստորաբաժանում։

Բեռնարկղերի վերահսկողության ծրագիրը նախատեսում է ՄԱԿ և ՀՄԿ կողմից համատեղ մշակված հատուկ հավելվածի ներդրում, որն իրենից ներկայացնում է լիազորված մուտք ունեցողների համար օպերատիվ-տեղեկատվական հարթակ՝ ռիսկի բարձր ցուցանիշներ ունեցող բեռնարկղերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և ուղարկելու նպատակով:

Ծրագիրը համատեղում է անդամ պետության իրավապահ մարմինների կարողություններն ու գործողությունները՝ ուժեղացնելու համար բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը, բարելավվելու համար տեղեկությունների համակարգման և վերլուծության ընթացակարգերը՝ գործողությունների կրկնություններից, ավելորդ վարչարարության կիրառումից խուսափելու և բեռնափոխադրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացնելու նպատակով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սերժ Սարգսյանը պարտավոր է հանրությանը հայտնել, թե ի՞նչ է կատարվել Արցախյան գործընթացում 2016թ․ հունվարից հետո. Նորայր Նորիկյան

Հաջորդը

Նոտարիատը ՀՀ ամենակայացած ինստիտուտներից է․ Կարեն Անդրեասյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ահազանգ օդանավակայանում պայթուցիկ սարքի վերաբերյալ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 15։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված։…
Դիտել

ԵՄ-ում հայտարարել են ՌԴ արտահանման ծավալները շուրջ 34 տոկոսով սահմանափակելու մասին

ԵՄ պատժամիջոցների շրջանակում  սահմանափակվել է դեպի Ռուսաստան արտահանման մոտ 34%-ը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։ «Ապրանքների և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share