Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մ.Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների բերած բողոքը

ՊԵԿ քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի առնչությամբ ՊԵԿ-ը հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել էր նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, քրեական գործով մեղադրյալ Միքայել Մինասյանի նկատմամբ, որը նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասով 1-ին կետով(երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ), կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը պաշտպանների կողմից բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան։ 2020թ. դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը բեկանելու եւ գործը նոր քննության՝ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու մասին։

Կոմիտեն հարկ է համարում նշել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա, և դրանց ընթացքում դատարանների կողմից քննության առարկան չէին դարձել, և անդրադարձ չէր կատարվել Մ.Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին:

2020թ.-ի դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը հիշյալ որոշումը կայացնելիս կրկին հիմք էին ընդունվել ընթացակարգային նորմերի կարգավորումները, և որոշման մեջ անդրադարձ չէր կատարվել մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, հիմնավորված է համարել Մ.Մինասյանին մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, դրանք գնահատել է իրավաչափ, և 10.06.2021թ.-ին որոշում է կայացրել Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու մասին:

Հիշյալ դատական ակտը Մ.Մինասյանի պաշտպանների կողմից կրկին բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, որը, քննելով ներկայացված բողոքը և բողոքի դեմ՝ նախաքննական մարմնի ու քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի առարկությունները, 29.07.2021թ.-ին որոշում է կայացրել պաշտպանների կողմից բերված բողոքը մերժելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի և 31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հաջորդը

Տոկիո 2020. հայ բռնցքամարտիկը հաղթեց ադրբեջանցուն

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ն վաղը կքննարկի 33 ընդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցը

ՀՀ ազգային ժողովի խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ կանցկացնի, օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու…
Դիտել

Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. հույս ունենք, որ Ուզբեկստանը նույնպես անմասն չի մնա. ԱԺ նախագահն Ուզբեկստանում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության…
Դիտել

Հռոմի ստատուտը կներկայացվի ԱԺ նիստի օրակարգ. հանձնաժողովը հավանության արժանացրեց այն

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում միաձայն հավանության արժանացրեց Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը։ Այն կընդգրկվի հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ լիագումար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share