Վերջը որևէ կառույց պաշտոնապես կհաղորդի՞, թե ինչպե՞ս ավարտվեցին այսօրվա բանակցությունները․ Տիգրան Աբրահամյան

Վերջը որևէ կառույց պաշտոնապես կհաղորդի՞, թե ինչպե՞ս, ի՞նչ արդյունքով ավարտվեցին այսօրվա բանակցությունները: ֆեյսբուքում գրել է«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Կարևոր մի քանի հարցադրումներ կան, որոնց պատասխանը հանրությունը պետք է իմանա։ Առաջինը, ինչի՞ շուրջ էին բանակցությունները, երկրորդ, ի՞նչ նախապայմաններ է առաջ քաշել Ադրբեջանը, երրորդ, ինչի՞ շուրջ է տեղի ունեցել կոմպրոմիսը, չորրորդ, եթե Ադրբեջանը հետ է քաշում զորքերը, ապա վերջնարդյունքով որտեղ է դիրքավորվելու։

Օրինակ՝ եթե 3.5 կմ առաջ է եկել, ապա որքա՞ն է հետ քաշվելու։ Ի՞նչ լուծում է տրվել Գեղարքունիքի հատվածի երկու տեղամասում՝ Վերին Շորժայի և Կութի։ Արդյո՞ք բանակցությունները միայն այս տեղամասերի վերաբերյալ էին, թե այն քննարկվում էր ավելի մեծ համատեքստում։ Շարունակելի…

Հ.Գ. Հարցադրումները շատ են, իսկ պաշտոնական տեղեկատվության բացակայության, կամ դրա ոչ սպառիչ լինելու պարագայում, գործընթացի շուրջ մտահոգությունները ոչ միայն չեն սպառվելու, այլ նոր հարցեր են առաջ բերելու»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Հաջորդը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Արցախի հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

Դիլիջանի նախկին համայնքապետի որոշմամբ օտարվել են օտարման ոչ ենթակա հողերը. հարուցվել է քրեական վարույթ

Հսկող դատախազի կողմից 2023 թվականի հունիսի 9-ին Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ…
Դիտել

Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են ելույթները Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում

ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ավարտվել են Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Հայ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին: Վարչապետն ընդգծել է ԱՄՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share