Վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը:

Տուժածներից 8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը` բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից: «Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում է ստանում Գյումրի բժշկական կենտրոնում:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 07:04-ին Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի էր ունեցել ՃՏՊ․ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: ՃՏՊ-ի հետևանքով 5 մարդ մահացել էր։  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀԿ-ներն առաջարկում են անձնագրի վավերականության ժամկետին առընչվող նախագիծը հանել շրջանառությունից

Հաջորդը

Սահմանվել է ձմեռային զորակոչի ժամանակացույցը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացնենք. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի արձագանքը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակի հայտարարությունը. «Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ ներկայացուցիչների զանգերի և հաղորդագրությունների. Միջազգային իրավական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share