Վնասներ՝ քամու հետևանքով

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 13։54-ին և 14։02-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով վնասվել են Արթիկ քաղաքի Գ․ Լուսավորիչ փողոցի տներից մեկի և Թումանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի տանիքները։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ մասամբ վնասվել են տան տանիքը՝ մոտ 80 քմ հատված և դպրոցի տանիքը՝ մոտ 500 քմ հատված։

Փրկարարները տեղում իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13։39-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապար գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում քամու հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ վնասվել է բակում կայանած ավտոմեքենան, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է գյուղի 2-րդ փողոցում գտնվող երկու տների ընդհանուր տանիքը (220 քմ)․ ինչից կառուցատարրերը ընկել և վնասել են տներից մեկին կից կայանած «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը (40 քմ) և ավտոտնակում կայանած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան։

Մասամբ վնասվել են նաև 2-րդ փողոցի երկու այլ տների տանիքները (ընդհանուր՝ մոտ 45 քմ) և տանիքներում տեղադրած արևային ջրատաքացուցիչները։

Փրկարարները տներից մեկի տանիքում իրականացրել են վնասված կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կասեցվել են Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները. ՀՀ դատախազություն

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

6 անչափահասի հիվանդանոց են տեղափոխել. Ավտոմեքենան գլխիվայր շրջվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 7-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ…
Դիտել

Թեթև մարդատար ավտոմեքենաների համար գործելու է Նորավան-Լծեն-Տաթև այլընտրանքային ավտոճանապարհը․ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…
Դիտել

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին…
Դիտել

Իրավիճակը Լարսում կարգավորվել է․ Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Վերին Լարս-Կազբեկի սահմանային անցակետում իրավիճակը կարգավորված է: ««Դարիալի» սահմանային անցակետում բեռնատարների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share