«Վնաս, որպես այդպիսին, քաղաքը, չի կրել». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում նախատեսված ամանորյա միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ մի քանի օրից կմեկնարկեն համալիր միջոցառումները. «Այս միջոցառումներն ընդգրկում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները, իսկ դրանց համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում և 2750-ամյակին նվիրված պուրակում»։

Նա խոսել է տոնական լուսավորության մասին՝ շեշտելով, որ այս տարի այն լինելու է բացառիկ. «Բոլորը տպավորված են լինելու այն աշխատանքներով, որ իրականացվել են, քանի որ նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին՝ բոլոր վարչական շրջաններում։ Այս օրերին քաղաքը հատկապես հյուրաշատ է լինելու՝ հաշվի առնելով մանկական Եվրատեսիլով պայմանավորված հյուրերին»։

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ տոնական լուսավորությունը քաղաքում կմիանա Եվրատեսիլի բացման արարողությանը զուգահեռ։

Այս համատեքստում փոխքաղաքապետը խոսել է նաև լուսավորության աշխատանքների վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին. «Այդ աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից, շենքերին հետ կապված համաքաղաքացիների անհանգստությունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերին ուղղված մեր առաջնային պահանջը եղել է արվող նվազագույն միջամտությունը, հետագայում նաև՝ շենքերի անվնաս վերադարձը նախնական տեսքին։ Ասեմ ավելին, տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ, և դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Եվ, առհասարակ, պատմամշակութային հուշարձանների հետ կապված մենք գարնանը մեծ ծրագիր ունենք»։

Տիգրան Ավինյանը նաև շեշտել է. «Վնաս, որպես այդպիսին, քաղաքը չի կրել: Այն նկարները, որոնք տարածվել են համացանցում, իրականության հետ գրեթե կապ չունեն։ Այն մեծ փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջի «բոլտը» մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունի։ Ժամանակին այդ շենքերին շատ մեծ վնասներ են հասցրել, և դրանք նույնպես այս ընթացքում մենք արձանագրել ենք, ու գարնանը պատրաստվում ենք դրանց անդրադառնալ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ես պատրաստ եմ բանակցել Պուտինի հետ, եթե նա որոշի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում». Բայդեն

Հաջորդը

G7-ի երկրները կարող են սահմանափակել նավթի գները

Առնչվող նյութեր
Դիտել

300 սփյուռքահայ մասնագետներ դիմել են ՀՀ պետական համակարգում աշխատանքի համար

Ավարտվել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը: Շուրջ 300 սփյուռքահայ մասնագետներ այս տարի…
Դիտել

Ձյուդոիստ Կարո Մարանդյանն Ուկրաինայի առաջնությունում առաջին տեղն է գրավել

Կրեմենչուգում բնակվող ձյուդոիստ Կարո Մարանդյանն առաջին տեղն է գրավել Ուկրաինայի ձյուդոյի մեծահասակների առաջնությունում: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։ Առաջնությունն…
Դիտել

Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի կոչին արդեն միացել է 200-ից ավելի կազմակերպություն

Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչին արդեն միացել են 200-ից ավելի կազմակերպություններ 2023 թվականի…
Դիտել

Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում ՀՀ համար. Արման Թաթոյան

Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ պայքարել դրանց դեմ․ Այս մասին Ֆեյսբուքում գրել էՀՀ Մարդու իրավունքների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share