Վրաստանը բացում է ցամաքային սահմանները․

Վրաստանն այսօրվանից բացում է ցամաքային սահմանները: Օտարերկրյա այցելուների համար սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու դեղաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն 3-րդ օրը նորից թեստ հանձնել: Այս մասին տեղեկացնում է Ալիք Մեդիան։

Այսօր Վրաստանի կառավարությունից «Ալիք Մեդիային» հայտնել են, որ հայ-վրացական սահմանը արդեն առանց թույլտվության կարող են հատել նաև Վրաստանի քաղաքացիները: Նախորդ շաբաթ Ալիք Մեդիային Վրաստանի կառավարությունից նշել էին, որ սահմանը հատելու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ:

«Այս պահի դրության Հայաստանը արդեն ընդունում է Վրաստանի քաղաքացիներին: Սահմանը Վրաստանի քաղաքացիների համար բաց է և առանց արգելք կարող են հատել այն՝ բավարարելով Հայաստանի կողմից սահմանված հատուկ պայմանները կապված թեստի և այլ կարգավորումների հետ»,- հայտնել են Վրաստանի կառավարության թեժ գծից:

2020 թվականի մարտի սկզբից Վրաստանում կորոնավիրուսի մի քանի դեպք հաստատվելուց հետո կառավարությունը երկրում որոշ սահմանափակումներ մտցրեց՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Նախորդ տարվա մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին` հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեր քայլերով հետագայում էլ նպաստելու ենք հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը․Ռիշար Ֆերան

Հաջորդը

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից. Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի լայն շրջանակ

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին…
Դիտել

Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի…
Դիտել

Մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը. Ավստրիայի ԱԳ նախարար

Ինչ էլ որ լինի, մենք պետք է գործընթացն ուղղորդենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին այսօր Երևանում հայտարարել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share