Վրաստանը և Մոլդովան դիմում են ԵՄ-ին արագ անդամակցելու համար

Վրաստանը արագացված ընթացակարգով Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։

Այն, որ Թբիլիսին, հետևելով Ուկրաինային, դիմելու է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, հայտնի դարձավ մարտի 2-ին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարը նշել է, որ կառավարությունը ծրագրել է դա անել 2024 թվականին, սակայն որոշել է շտապել՝ «ելնելով քաղաքական կոնտեքստից»։

Այսօր Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ հրատապ ընթացակարգով դիմում է ներկայացրել Եվրամիությանն անդամակցելու համար։

Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել փետրվարի 28-ին՝ ռուսական ռազմական ներխուժումների և քաղաքների գնդակոծման ֆոնին։ Մարտի 1-ին Բրյուսելը սկսեց քննարկումը։ Պատմության մեջ նման նախադեպեր չեն եղել։ Որպես կանոն, ԵՄ անդամակցության բանակցությունները տևում են երկար տարիներ, երբեմն՝ ավելի քան 10 տարի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ձվի շուկայում ավելցուկ կա

Հաջորդը

Ռուսական զինուժը շարունակում է հուժկու հարվածները Ուկրաինայի բնակավայրերին

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչպե՞ս օգտվել եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակից

Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիներն այս տարվանից կարող են վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները…
Դիտել

ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող…
Դիտել

Տպավորություն ունեմ, որ իշխանությունը դիտմամբ երկրում վախի մթնոլորտ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, ըստ որ Ադրբեջանը փորձում է նոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share