Վրաստանն արգելք կսահմանի ցորենի եւ գարու արտահանման վրա

Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել այս երկրից ընթացիկ տարվա հուլիսի 4-ից մինչեւ 2023 թվականի հուլիսի 4-ը ցորենի եւ գարու արտահանման արգելքի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան: Տարվա ընթացքում Վրաստանն սպառում Է 700-800 հազար տոննա ցորեն:

Երկրի ցորենի հիմնական մասը երկիրը ներկրում է Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից: Ռուսաստանին բաժին է ընկնում այդ հացահատիկի ներմուծման 70 տոկոսը: Դրա արժեքը ամենաշահավետն էր Վրաստանի համար: «Կառավարությունը որոշում է ընդունել ընթացիկ տարվա հուլիսի 4-ից մինչեւ 2023 թվականի հուլիսի 4-ը Վրաստանից ցորենի եւ գարու ներմուծման արգելքի վերաբերյալ: Այս փուլում սահմանափակումները չեն տարածվում եգիպտացորենի արտահանման վրա»,-հայտարարել է Շամուգիան: Նրա խոսքով՝ հաշվի առնելով տարածաշրջանի իրադրությունը, պարենային անվտանգությունն ապահովելու համար կարեւոր է տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառել միայն ներքին շուկայում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները հանդիպել են գործարարների հետ

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտգործնախարարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Կիրականացվեն մակրոսեյսմիկ հետազոտություններ

Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։…
Դիտել

Հայտնի են DigiTec 2022-ի անցկացման նոր օրերը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ օրերս հետաձգված DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղի կունենան Կարեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share