Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ Լարսի մասին

Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով ս.թ. հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։


Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱԶԲ ներկայացուցիչների հետ

Հաջորդը

Ռուսաստանում դեֆոլտ տեղի ունեցավ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների

Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի, Սիրիայի ու Լիտվայի դեսպաններին։ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան…
Դիտել

Բաքուն մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբի այցը Լեռնային Ղարաբաղ․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը CBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ…
Դիտել

ՀԲ-ն գնահատում է, որ 2022 թվականի տնտեսական աճը կկազմի 10.8 տոկոս, որն ամենաբարձրն է տարածաշրջանում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Համաշխարհային բանկը հրապարակել է գլոբալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share