«Վրացական երազանքը» ստորագրում է ԵՄ հատուկ ներկայացուցչի առաջարկած փաստաթուղթը

Այսօր «Վրացական երազանքը» հրապարակայնորեն ստորագրում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ստեղծված փաստաթուղթը: Խոսքը Վրաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համար Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի առաջարկած փաստաթղթի մասին է:

Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտարարեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, փոխանցում է 1tv.ge-ն:

Արչիլ Թալակվաձեի կողմից արված հայտարարությունը․

«Ինչպես գիտեք, այսօր մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ է: Վրաստանը պայքարում է համաճարակի և դրա պատճառած տնտեսական և սոցիալական խնդիրների դեմ: Տարածաշրջանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Նման ժամանակներում մենք կարծում ենք, որ ամբողջ երկիրը պետք է համախմբվի ընդհանուր մարտահրավերների շուրջ, և քաղաքական գործիչները պետք է իրենց ժամանակը ծախսեն ոչ թե իրենց նեղ կուսակցական շահերի համար պայքարելու, այլ համատեղ ջանքերով երկրի և հասարակության առջև ծառացած խնդիրները լուծելու վրա:

Ցավոք, այսօր Վրաստանում այլ իրողություն է ստեղծված: Ակնհայտ է, որ առանձին կուսակցությունների և քաղաքական գործիչների համար իրենց կուսակցական շահերը կարևոր են պետության և ժողովրդի շահերից:

Ինչպես գիտեք, Վրաստանում քաղաքական իրավիճակը բարելավելու համար Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր հատուկ բանագնացին ուղարկեց Վրաստան: Քաղաքական երկխոսության դյուրացումը փոխարինվեց միջնորդությամբ, որի էությունն այն էր, որ միջնորդը կողմերին պետք է իր պատասխանատվությամբ առաջարկեր արդարացի պայմանագրի նախագիծ, որը կստորագրվեր բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից: Միջնորդը, ԵՄ և ԱՄՆ դեսպանների ակտիվ ներգրավմամբ, պատրաստել է փաստաթուղթը և այն ներկայացրել կողմերին՝ ԵՄ-ի անունից, ստորագրելու համար:

Այսօր «Վրացական երազանքը» հրապարակավ ստորագրում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ստեղծված փաստաթուղթը, որը ներկայացնում է նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:

Երկխոսության վերջին հանդիպմանը մենք պատրաստակամություն հայտնեցինք ստորագրել փաստաթուղթը, որի մասին բազմաթիվ ընդդիմադիրներ նշում էին իրենց մեկնաբանություններում, սակայն մենք դեռ չենք ստորագրել, քանի որ ակնկալում էինք քայլեր՝ հանդիպելու ընդդիմության հետ: Պետք է ընդգծել, որ ԵՄ-ն այս փաստաթղթում չի ներառել արտահերթ ընտրությունների հարցը, ինչը խորհրդարանական ընտրությունների և խորհրդարանի օրինականության եւս մեկ հստակ հաստատում է: Վերահաստատվեց, որ ընդդիմության կողմից ընտրակեղծիքների վերաբերյալ արված մեղադրանքները չի կիսում միջազգային հանրությունը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների օրինականությունը հաստատվում է միջազգային համապատասխան բոլոր ինստիտուտների պաշտոնական եզրակացություններով: Մենք որոշեցինք ստորագրել ԵՄ կողմից հովանավորվող համաձայնագիրը՝ հասարակության և միջազգային գործընկերների մոտ վստահություն հաստատելու համար, որպեսզի որևէ հարց չմնա, թե արդյո՞ք «Վրացական երազանքի» պատճառով կարող է բաց թողնվել քաղաքական համաձայնության հնարավորությունը: Լրացուցիչ խորհրդատվությունների համար հատկացված ժամանակը սպառվել է, մենք սպասել ենք դեսպաններին և այս ժամանակահատվածն անցել է, և մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը չի կարողանում ստորագրել համաձայնագիրը:

Բացի այդ, մենք ոչ միայն ստորագրում ենք Քրիստիան Դանիելսոնի կողմից մշակված փաստաթուղթը, այլ նաև պատրաստակամություն ենք հայտնում առաջիկա ինքնակառավարման ընտրություններում կիրառել 40% աջակցության սկզբունքը: Մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է ընդդիմությունը, ինչպես է նրա արմատական մասը փորձում ապակայունացնել վիճակը, մինչդեռ չափավոր մասը լուծում է որոնում որոշում կայացնելու համար:

«Վրացական երազանքը» առանց որևէ խնդրի կանցնի այս թեստը, ուստի մենք համարում ենք ընդդիմության կառուցողական մասի համար որոշում կայացնելը կհեշտանա:

Մենք շեշտում ենք, որ դա կապված չէ խորհրդարանական ընտրությունների հետ և արվում է հասարակությանը և մեր գործընկերներին մեկ անգամ ևս ցույց տալու համար, թե ինչ մոտեցում է ունեցել «Վրացական երազանքը» պետական և հասարակական շահերի նկատմամբ և ինչպիսի կառուցողական և առողջ վերաբերմունք ենք ունեցել առաջարկած պայմանների նկատմամբ: ԵՄ հովանավորությամբ փաստաթղթի ստորագրումը վրաց հասարակության և միջազգային գործընկերների նկատմամբ մեր բարձր պատասխանատվության դրսևորում է: Հիմա հերթը ընդդիմությանն է: Նրանք ևս մեկ հնարավորություն ունեն ապացուցելու, որ պետության շահերը վեր են դասում իրենց կուսակցական շահերից», – ասաց Արչիլ Թալակվաձեն:

Քրիստիան Դանիելսոնը Վրաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին փաստաթուղթը առաջարկեց մարտի 31-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բայդեն․ Իրանի գործողություններն օգուտ չեն բերում բանակցություններին

Հաջորդը

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1014 նոր դեպք

Ապրիլի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 206142 դեպք, որոնցից 185125-ն` առողջացած, 3817-ը` մահվան ելքով:…
Դիտել

«Փյունիկ»-ի գլխավոր տնօրենը ներողություն է խնդրել խաղադաշտ ներխուժած երեխային հարվածելու համար

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Դյուդելանժ»-ի հետ խաղից հետո մարզադաշտ…
Դիտել

Խորապես ցավում եմ կատարվածի համար. Լուսինե Բադալյանը ներողություն է խնդրում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն անդրադարձել է բանակի օրը «Եռաբլուրում» իր սկանդալային պահվածքին եւ ներողություն…
Դիտել

Արցախում ավարտվել է ռուս խաղաղապահների բլոկ-մոդուլային ավանի կառուցումը

Ռուսաստանի ԶՈՒ նյութատեխնիկական մասնագետներն Արցախում ավարտել են ռուս խաղաղապահների համար 30 մոդուլային ավանի կառուցումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Կառույցները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share