Տապանաքար ընդդիմության և պարտավորություն իշխանության համար

Մարտի 26-ին՝ Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքներում, տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը:

44 օրյա պատերազմից հետո, հատկապես Սիսիանը դարձել էր ներքաղաքական ինտրիգների էպիկենտրոն։ Օգտագործելով հենց այս տարածաշրջանում առկա տարածքային կորուստներն ու խնդիրները՝ ընդդիմությունը այստեղից էր գծել իշխանափոխության իր ճանապարհը։

Նրանք, իրենց հակաիշխանական ամբողջ քարոզը փորձում էին կառուցել այս տարածաշրջանի բնակչության խնդիրների վրա։

Իհարկե՝ անժխտելի է, որ այսօր Սյունիքում կան բազմաթիվ անվտանգային խնդիրներ, մարդկանց մոտ կա անորոշություն, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ այդ խնդիրներով հանդերձ տեղի բնակչությունը շարունակում է վստահել իշխող ուժին։

Ընդդիմությունը տարիներ շարունակ օգատագործում էր այս տարածաշրջանի բնակիչների խնդիրները՝ իշխանության հասնելու համար։ Ընդդիմությունը տարիներ շարունակ հայտարարում էր, որ իշխանությունը մերժված է Սյունիքում։ Սակայն վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Սիսիանի համայնքներում մերժված են նախկին ուժերը։

Սա խոսում է այն մասին, որ ունենալով բազում խնդիրներ այդուամենայնիվ տեղի բնակչությունը լավ է հասկանում, թե որտեղից են եկել այդ խնդիրները և ովքեր են դրանց վրա կառուցել սեփական իշխանության բուրգը, սեփական ֆինանսական կայսրությունը։

Ընդդիմությունը՝ այն մարդկանց, որոնց ժամանակին համարում էր «սպարտացիներ», որոնք իբր դուրս են եկել գործող իշխանությունների դեմ կռվի, այսօր այդ նույն «սպարտացիներին» սկսել է վիրավորել, սկսել է մեղադրել, որ նրանք իրենց ապագան կրկին վստահել են գործող իշխանություններին։

Ընդդիմադիրները հաճախ են իրենց ելույթներում հայտարարում, թե իբր իրենք ներկայացնում են ամբողջ ժողովրդին, իբր իշխանության կողքը ժողովուրդ չկա, բոլորը դավաճաններ են, վաճառված են։ Մինչդեռ ընդդիմադիրները ճիշտ կանեն մեղավորներին և սխալները փնտրեն իրենց շրջանակներում։ Փաստացի, ՏԻՄ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի հիմնական մասը հոգնել է ոչ թե իշխանություններից, այլ հենց ընդդիմությունից։ Այն ընդդիմությունից, որոնք ուղղակի ամեն առիթ օգտագործում են երկրում քաոս և անկառավարելի իրավիճակ ստեղծելու համար։

Մարդիկ այսօր ցանկանում են ուղղակի ապրել, արարել և վերջապես՝ լուծված տեսնել իրենց խնդիրները և ոչ թե շարունակել գոյատևել քաոսի և քաղաքական ինտրիգների միջավայրում։ Սա է ՏԻՄ ընտրությունների արդյունքների գլխավոր ուղերձը։ Ուղերձ, որը ընդդիմության համար հերթական տապանաքարն էր, իսկ իշխանության համար՝ հերթական պարտավորությունը։

Հեղինակ՝ Միքայել Մանուկյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև</strong>

Հաջորդը

Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու՝ Երևանի ծրագրերը

Առնչվող նյութեր
Դիտել

Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել և առանձնազրույց են ունեցել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում։ …
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ

Նոյեմբերի 15-ին Բյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Բարձր…
Դիտել

Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով. Արսեն Թորոսյան

Խորհրդարանական ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և ընդհանրապես «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան կամ դևականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի…
Դիտել

Անկախությունն անսակարկելի գաղափար է․ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով․ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share