Տաջիկստանը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց արտահերթ նիստում, կոչ է արել դիվանագիտական միջոցներով շուտափույթ կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ 

Նշվում է, որ վարչապետը հանդիպմանը մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից։ Ռասուլզոդան հայտնել է տաջիկական կողմի մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սրման վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ այժմ «կարևոր է կանխել իրավիճակի հետագա սրումը և խնդիրների լուծման ուղիները հնարավորինս արագ քաղաքական ու դիվանագիտական ​​հուն վերադարձնել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ղազախստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ

Հաջորդը

ԱԺ-ն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրինագիծը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում սպասվում է մինչև 42 աստիճան շոգ և հրդեհավտանգ իրավիճակ

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ Արարատյան դաշտում,…
Դիտել

ՀՀ 5 մարզում ներդրվում է աղքատության հաղթահարման նոր մոդել

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան» 2020 թ․-ի դեկտեմբերին պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում»…
Դիտել

Մեկնարկել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը

ՀԱԷԿ ՓԲԸ և АО «Русатом Оверсиз» ընկերությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share