Տավուշի մարզից բնակչության տարահանում նախատեսված չէ. Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզպետարանի պարզաբանումը.

«Հարգելի քաղաքացիներ,
Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:

Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով», նշված է Տավուշի մարզպետարանի տարածած հաղորդագրությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք

Հաջորդը

Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է մեր ուղղությամբ․Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագահը գրառում է արել Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Բրիտանական դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ…
Դիտել

Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարել դժբախտ պատահարը քաղաքական շահարկման թեմա դարձնելը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ շաբաթ Գեղարքունիքում տեղակայված զորամասի զորանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով պաշտպանության նախարարի…
Դիտել

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share