Տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի 55-ամյակին նվիրված միջոցառում

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ տուն-թանգարանի հիսունհինգամյակին նվիրված հանդիսությունը: Միջոցառմանը հրավիրված էին գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի բարեկամ մշակույթի գործիչներ և գիտական խորհրդի անդամներ, նախկին աշխատակիցներ:

Բացման խոսքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը հյուրերին շնորհավորեց Երևանում առաջին երաժշտական հուշային թանգարանի բացման տարեդարձի առիթով և կարևորեց աշխատակիցների դերը մշակութային այս կարևոր կենտրոնի կայացման գործում: Ներկայացվեց «55-ամյա թանգարանի պատմությունը լուսանկարների խճապատկերում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Ա. Սպենդիարյանի ժառանգության հանրահռչակման գործում տուն-թանգարանի դերը արժևորող խոսքով և բարեմաղթանքներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և  Դավիթ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, որը նա հանպատրաստից և սրտաբուխ կատարեցիր «Անանձնություն» երգը: Ցուցադրվեց թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի հեղինակած «55 կադր՝ 55-ամյա թանգարանից» տեսաֆիլմը, որը ներկայացնում էր տուն-թանգարանի՝կես դարից ավելի շարունակվող տարեգրությունը:

Սպենդիարյանականերկերի՝ փողային նվագարանների համար փոխադրումներով հանդես եկան Թամար Հարությունյանը (ֆլեյտա), Վարդգես Հովհաննիսյանը (ֆագոտ), Էրիկ Գրիգորյանը (հոբոյ) և Կատարինե Հովսեփյանը (դաշնամուր):

Թանգարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին թանգարանի նախկին աշխատակիցներ՝ գիտաշխատողներ Կարինե Մարգարյանին, Սարգիս Հովհաննիսյանին, ինչպես նաև թանգարանի նորեկ գիտաշխատող Կատարինե Հովսեփյանին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Հաջորդը

Հայաստանի մեծ մասում առաջիկա օրերին ձյուն և անձրև կտեղա, սպասվում է մառախուղ

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով…
Դիտել

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ…
Դիտել

Զելենսկին՝ Փաշինյանի հետ առաջին հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Եվրոպական քաղաքական ընկերակցության պետությունների և կառավարությունների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share