Տեղի է ունեցել զեղչերի իրականացման ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղված քննարկում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում էր հրավիրվել զեղչերի և այլ ակցիաների իրականացման ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանը, հանձնաժողովի այլ պատասխանատուներ:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ առաջարկվող օրենսդրական բարեփոխումները նպատակ ունեն կանխարգելել զեղչերի և ակցիաների ոլորտում առկա անբարեխիղճ մրցակցության դեպքերը, որոնք նաև օրենսդրական բացերի պատճառով են տեղի ունենում, և ստեղծել կանխատեսելի և մրցակցային միջավայր թե՛ բիզնեսի, թե՛ սպառողների համար:

ՄՊՀ նախագահի խոսքով՝ 2021 թվականի ընթացքում հանձնաժողովը 20-ից ավելի վարույթներ է հարուցել զեղչերի և այլ ակցիաների ոլորտում հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հատկանիշներով:

Նախագծերով մի շարք առանցքային փոփոխություններ են առաջարկվում: Մասնավորապես սահմանվում է պահանջ, համաձայն որի հայտարարված զեղչի ամենաբարձր տոկոսը պետք է կիրառվի ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայությունների առնվազն մեկ հինգերորդի նկատմամբ: Այսինքն՝ եթե տնտեսավարողը, օրինակ մինչև 70 տոկոս զեղչ է հայտարարում, ապա առաջարկվող փոփոխությամբ ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայությունների առնվազն մեկ հինգերորդի, այսինքն՝ 20 տոկոսի վրա պետք է 70 տոկոս զեղչ կիրառվի:

Մեկ այլ փոփոխությամբ զեղչը պետք է հաշվարկվի հայտարարման պահին նախորդող երկու ամիսների ամենացածր գնի նկատմամբ, ինչը նպատակ ունի կանխարգելելու դեպքերը, երբ զեղչից առաջ գների բարձրացում էր կատարվում, այնուհետև զեղչ կիրառվում: Ակցիան պետք է ունենա ժամանակային սահմանափակում, ակցիան և գնիջեցումը պետք է լինեն տարբերակված:

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ օրակարգում ներառված հարցերը զգայուն են և՛ բիզնեսի, և՛ սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այդ պատճառով հանձնաժողովը, կարևորելով շահագրգիռ անձանց մոտեցումներն ու առաջարկները նախապես լսելու անհրաժեշտությունը, այս քննարկումները նախաձեռնել է մինչև նախագծերը պաշտոնական շրջանառության մեջ դնելը:

Քննարկման ընթացքում տնտեսավարողները մի շարք հարցադրումներ բարձրացրեցին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ ստացան պատասխանատուներից, ինչպես նաև առաջարկներ ներկայացրեցին նախատեսվող փոփոխությունների մասին:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանն առաջարկեց առկայության դեպքում մինչև 2022 թվականի հունվարի 10-ը գրավոր առաջարկներն ուղարկել հանձնաժողովի պաշտոնական info@competition.am էլ. փոստի հասցեով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի կունենա սարկավագական ձեռնադրություն

Հաջորդը

Մեղադրական դատավճիռ՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու փորձի գործով

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ-ը թարմացված զեկույց է հրապարակել

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը։…
Դիտել

ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները կքննեն հուլիսի 9-ին

Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները կքննարկի հուլիսի 9-ին։ Հաշվի…
Դիտել

ՀՀ նախագահը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է Արցախում և Սյունիքի մարզում ծրագրերի ընթացքը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն…
Դիտել

ՀՀ ֆինանսների նախարարը հյուրընկալել է Արիֆ Բահարուդինին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 16-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share