Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի գնահատման արդյունքների վերաբերյալ առաջարկություններին: Դրանք առնչվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Դատախազության, քննչական մարմինների, Ազգային ժողովի գործունեությանն ու առանձին գործառույթների իրականացմանը: Առաջարկությունների հետ կապված տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որի շրջանակում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցներում Հայաստանի վարկանիշի շարունակական բարձրացումը և նշել, որ այս համատեքստում պետք է հաղորդակից լինել ստացվող ազդակներին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այդ առաջարկները պետք է դիտարկել՝ պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ելնելով: Վարչապետի խոսքով՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն, դատական ոլորտներում, առանցքային նշանակություն ունեն կառավարության համար: Այս առումով, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այդ բարեփոխումների արդյունքում պետք է, օրինակ, հանրության շրջանում էապես մեծանա դատական վճիռների նկատմամբ վստահությունը: «Մեր խնդիրն է՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրվող վարկանիշներում Հայաստանի իմիջը շարունակական բարձրացնել, այնպես որ պետք է այս հարցում լինենք մաքսիմալ հետևողական»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Հանձնարարվել է գնահատել վերը նշված առաջարկներն ու դրա արդյունքների հիման վրա իրականացնել համապատասխան փոփոխություններ:

Հաջորդիվ՝ խորհրդին է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը: Տեղեկացվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ստուգվել և վերլուծվել է 210-ից ավելի պաշտոնատար անձի հայտարարագիր, որից 139-ը եղել են դատավորներ: Հավելյալ ստուգվել են նաև վերոնշյալ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների հայտարարագրերը: Արդյունքում՝ հարուցվել են ինչպես կարգապահական վարույթներ, այնպես էլ որոշ գործեր ուղարկվել են դատախազություն:

Նշվել է, որ 2021-ի հունիսից վերագործարկվել է ծախսերի հայտարարագրումը ներառող համակարգը, հայտարարագրման լրացման համար վերամշակվել է նոր ձևանմուշ:

Նախորդ տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է անհամատեղելիության պահանջների և շահերի բախման 45 դեպք, որոնցից 15-ը՝ մեդիա հրապարակումների հիման վրա: Վերոնշյալ հիմքով հարուցվել է 3 վարույթ: Միաժամանակ, իրականացվել է պետական պաշտոնի հավակնող 103 անձի բարեվարքության ուսումնասիրություն, տրվել են համապատասխան եզրակացություններ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը խորհրդի կողմից գնահատվել է դրական: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հանձնաժողովի գործունեության մեխանիզմների շարունակական զարգացման, այդ թվում ՝թվայնացման միջոցով դրանք կատարելագործելու կարևորությունը:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների և օպերլիազորների ընտրության ընթացքում առաջ եկած խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված առաջարկներին, ինչպես նաև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին», որը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ացախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուբեն Ռուբինյանի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հիմնական գործընկերներից է. Արարատ Միրզոյան

Այսօր Երևանում կայացել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը Հայաստանի արտաքին…
Դիտել

Ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալված անձինք պատասխան կտան օրենքի առաջ․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը 2020 թ. նոյեմբերի 10-ին Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո բոլոր ռազմագերիներին փոխանցել է Հայաստանին, իսկ ռազմական գործողությունների ավարտից…
Դիտել

Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը Ֆեյսբուքի էջում հաղորդագրություն է տարածել․  «Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share