Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջև

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ և վերահաստատել իրենց շահագրգռվածությունը՝ ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանալից քննարկելու տնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում զարգացման նոր ծրագրերի կյանքի կոչման միջոցով։

ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ՝ այս համատեքստում առանձնահատուկ կարևորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է իրավիճակի դեէսկալացիային ու կայունությանն ուղղված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանիսական կողմին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում շարունակական աջակցության համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը շահագրգռված է ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ. վարչապետ Փաշինյան (տեսանյութ)

Հաջորդը

Նրանք մոտ 20 տարեկան էին և հերոսաբար պաշտպանել են իրենց հայրենիքը․ ՀՀ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Մատակարարվող և իրացվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շտապ խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների և Տեսչական մարմնի մարզային…
Դիտել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 24-ին կատարվել է 206 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Այս մասին…
Դիտել

Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով․ Ադրբեջանի ԱԳՆ

«Դեռևս որևէ պայմանավորվածություն և պարտավորություն չկատարած Հայաստանի կողմից երևակայական պայմանավորվածություններից հրաժարվելու մեղադրանքը, այն պնդումը, որ Ադրբեջանը սրում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share