Տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը. քննարկվել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր

Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նիստին ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։

Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ: Երախտագիտություն է հայտնվել ռուսական կողմին հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը.ՇՄՆ

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք հավերժ ենք մեր լեռների պես․ ՀՀ-ում Ֆրնասիայի դեսպանի գրառումը

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայկական լեռների լուսանկար և…
Դիտել

Ադրբեջանն ավելի հեռուն գնացող նպատակներ ունի․Ժուրեմ Պողոսյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարություն էր տարածել կապված սահմանային միջադեպի հետ եւ իշխանություններից պահանջել՝ հայտարարել ռազմական դրություն, դադարեցնել…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share