Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ Հայաստանի առաքելության պատվիրակությանը

Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է տնտեսական վերջին զարգացումները, ներկայում գործող հարկային քաղաքականությունն ու վարչարարությունը, ինչպես նաև խոսել 2022 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքից:

Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Ֆինանսների նախարարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները և վերահաստատել իր պատրաստակամությունը մասնակցելու ընթացիկ բոլոր ծրագրերին:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես ՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին և հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին: Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Հաջորդը

Ռուս սահմանապահները պարզաբանել են Վրաստանի հետ սահմանի մոտ զրահամեքենայի հայտնվելը

Առնչվող նյութեր
Դիտել

Խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են…
Դիտել

Կառավարությունը հավանություն է տվել Հատիս լեռան վրա Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Կառավարության նախնական գնահատականը դրական է Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share