Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի  Կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, ՀՀ արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Հատուկ կարեւորվել է, որ ներկայում Հայաստանն անում է առավելագույնն օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ, կանխատեսելի ու կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Նախարարն իր հերթին արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպանին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման: Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` նախարար Խաչատրյանն առանձնակի կարեւորել է Հայաստանում ինստիտուցիոնալ միջավայրի ձեւավորման հարցում Բրիտանիայի կառավարության շարունակական աջակցությունը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում  փորձի փոխանակման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են համագործակցության ընդլայնման  հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյան

Հաջորդը

Հայաստանի հավաքականը Շտուտգարտում է

Առնչվող նյութեր
Դիտել

ԱյԹրաք․ հայկական նոր ստարտափ (տեսանյութ)

«Ազդագիր» կայքի հարգելի հետեւորդներ, մենք այսուհետ մեր հարթակը նաեւ կտրամադրենք սկսնակ եւ կայացած բիզնես ընկերությունների գործունեության լուսաբանմանը։ Մենք…
Դիտել

Զոհված զինծառայողների մարմինների ԴՆԹ հետազոտությունները շարունակվում են

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների կամ մասունքների ԴՆԹ…
Դիտել

Արցախում՝ խարդախությամբ պետությունից խոշոր գումար հափշտակած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share