Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է ԵՊՀ Ոսկե մեդալ մեդալով

Նյութը «Ազդագիր» կայքին է տրամադրել ՀՊՄՀ լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանող՝
Վարսի Հակոբյանը
։

Նոյենբերի 30-ին, Երևանի պետական համալսարանի՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, որը հայտնի է «Մշակութային դաստիարակություն» ծրագրով, հանդիպում էր կազմակերպել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ։

Հանդիպման սկզբում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ և նշեց, որ երկրի ապագան պայմանավորված է նաև գիտության և արվեստի վառ ներկայացուցիչների գործերի հանդեպ ցուցաբերած հարգանքով, որ մենք մեր մեծերով ենք ազգ դառնում, մեր ինքնությունը պահպանում։

Ներկաները դիտեցին ֆիլմ, որը պատմում էր մաեստրոյի կյանքի անցած ուղին, ունկնդրեցին «Հին օրերի երգը» ֆիլմի՝ մաեստրոյի կենդանի կատարմամբ երաժշտություն, որը նվիրվեց համալսարանի անմահ հերոսներին:
Երևանի պետական համալսարանի երգչախումբը կատարեց «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը մեծանուն կոմպոզիտորն է։

Իրենց խոսքերն ասացին բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ -ի դասախոս, գրականագետ Հենրիկ Էդոյան և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, ովքեր երկար տարիներ եղել են Տիգրան Մանսուրյանի  ընկերները։

Հանդիպումը հնարավորություն տվեց ներկաներին շփվել մաեստրոյի հետ և լսել հետաքրքրող հարցերի պատասխանները:

«Աշխարհը գտնվում է բեկումնային իրավիճակում, և գոյացել են այնպիսի տարօրինակ խնդիրներ, որոնք մի կողմից՝ դրական, մյուս կողմից՝ ծայրահեղ բացասական նշանակություն ունեն:

Հայաստանը դեռ Սովետական իշխանության տարիներին համարվել է գիտության հանրապետություն, և կարևոր է, որ մենք այդպիսին մնացել ենք:

Համալսարանը հայագիտական հումանիտար կենտրոն է, որը գիտության նվաճումներին ու ձեռքբերումներին իմաստ և հողեղեն մարմին է տալիս: Այս երկուսի համատեղումն ապահովում է համալսարանը»,- նշել է Տիգրան Մանսուրյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս

Հաջորդը

Կատար 2022. Գերմանիան, Բելգիան, Կանադան և Կոստա Ռիկան չեն շարունակի պայքարը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ որոշումը խոսում է այդ կառույցի անիմաստ լինելու մասին․ Զոհրաբ Մնացականյան

ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։ Այս մասին Թվիթերում գրել է Հայասստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։…
Դիտել

Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7֊ին , ժամը 12:35֊ից ժամը 14։00֊ն ընկած…
Դիտել

Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կատարման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանn աշխատանքայինխորհրդակցություն է անցկացրել միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկձմեռային և ընթացիկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share