Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին կազմել է մոտ 13 տոկոս

ՀՀ ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն այսօր նշել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին կազմել է մոտ 13 տոկոս, իսկ ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում՝ 13 տոկոս:

«Իհարկե, այս հարցում մեծ դեր ունի առևտրի և ծառայությունների ոլորտը, ինչը մեծավ մասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ: Բոլորի համար հասկանալի է, որ այդ ազդեցությունը ժամանակավոր է: Մենք մշտապես այդ նույն չափով դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա չենք զգալու: Եվ մեր խնդիրն է այնպես անել, որ այդ կարճաժամկետ օգուտից հնարավորինս շատ մասհանում անենք՝ դեպի ավելի ենթակառուցվածքային ներդրումներ, որպեսզի երկարաժամկետ ու բարձր տնտեսական աճի համար հիմքեր ստեղծենք»,- ասաց Թունյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից: Նրա խոսքով՝ այս ընթացքում դժգոհություններ, առաջարկներ են ստացվել: Հիմա հանձնաժողովի փորձագետներն աշխատում են դրանց ուղղությամբ: Եվ առաջիկայում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ քննարկում կկազմակերպվի՝ հասկանալու, թե ինչ խնդիր կա, կա՞ արդյոք շտկելու կարիք:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել է Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովը

Հաջորդը

Ժամանակները հեշտ չեն մեր տարածաշրջանի համար ևս․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Անպտղության հաղթահարման ծրագրի կիսամյակային արդյունքներով 44 երեխա է ծնվել, առկա է 104 հղիություն

Արդեն 20 երեխա է ծնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում` անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում: Այս մասին ֆեյսբուքյան իր…
Դիտել

Նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախը ապրի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված՝ Երևանի Հանրապետության Հրապարակում անցկացվող գլխավոր միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: …
Դիտել

Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share