Տուգանքներ կսահմանվեն սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ:

Նախատեսվում է նաև սահմանել սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմ` իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով, որը հիմնականում պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Երկրորդ օրինագծով` սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք կրող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազ արդյունահանելն առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

Նույնքան տուգանքի չափ է սահմանվել սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքները GPS համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին չմիացված` հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների և սարքավորումների միջոցով իրականացնելու համար:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի` առաջին ընթերցումից հետո Կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է:

Կառավարությունը ներկայացրել էր 6 առաջարկություն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ կան մի շարք հարցեր, որոնք խնդրահարույց են: Նա առաջարկել է առանց փոփոխությունների դրական եզրակացություն տալ նախագծերի փաթեթին: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` լիագումար նիստում մերժել նախագծերը, որից հետո հիմնական զեկուցողի առաջարկով այն կանցնի առաջին ընթերցման փուլ, ինչն էլ հնարավորություն կտա մեկ ամսվա ժամկետում քննարկել և լուծել բոլոր խնդիրները:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Բաբկեն Թունյանը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել ապօրինի հանքարդյունահանմանը:

Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է ապօրինի հանքարդյունահանման խնդիրներով: Նա պատգամավորներին առաջարկել է մասնակցել հանձնաժողովի նիստերին, ինչն ընդունվել է:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը հանձնաժողովականներին իրազեկել է Սոթքի հանքավայրում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրա` Սոթքի բաց հանքավայրը մեկ ամսվա ընթացքում կավարտի նախատեսված աշխատանքները: Փակ հանքավայրում ընթանում են շահագործման նախապատրաստական աշխատանքներ: Նշվել է, որ Կառավարությունն իր հնարավորություններով և ունեցած խողովակներով ամեն ինչ անում է ծագած խնդիրները լուծելու համար:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 12-ի արտահերթ նիստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահման կա,որը հատելուց առաջ արժե մի քիչ երկար մտածել

Հաջորդը

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստան-Իրաք բարեկամության խմբի պատվիրակության հետ

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան պատգամավորական…
Դիտել

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի Տիգրան Ավինյանը

 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը:…
Դիտել

Ուխտը՝ որպես կյանքի ու ստեղծարարական մտքի ակունք

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ՝ օրերս Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայկական մշակութային ժառանգության հետքերով. ճամփորդություններ և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share